Հռոմի պապը մտահոգություն է հայտնել լռությամբ, որով շրջապատված են հակամարտությունների զոհերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լուրջ մտահոգություն է հայտնել այն լռությամբ, որով շրջապատված են աշխարհում չդադարեցվող հակամարտությունների բազմաթիվ անմեղ զոհերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնի կապակցությամբ Վատիկանում դիմելով հավատացյալներին՝ Հռոմի պապը հիշեցրել է «մարդկանց տագնապների և ցավի մասին, որոնք աշխարհի տարբեր ծայրերում ձգձգվող հակամարտությունների զոհ են դարձել»:

Հռոմի պապի խոսքով՝ այդ անմեղ զոհերը շրջապատված են «ամոթալի լռությամբ»:

«Ցավոք, նրանք այն բազմաթիվ անմեղ մարդկանց թվում են,. որոնք արժեք չունեն աշխարհի համար»,-ասել է Հռոմի պապը:




Լրահոս