![](https://armlur.am/wp-content/uploads/2014/11/jurgen-klopp_2888659b.jpg)
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից:
Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ մասնագետն ակումբի ղեկավարությանը խնդրել է խզել իր հետ պայմանագիրը: Կլոպի որոշման պատճառն ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիա»-ի անհաջող ելույթներն են, ինչպես նաև թիմի ղեկավարների հետ հարաբերությունների վատթարացումը:
Նշենք, որ Յուրգեն Կլոպի գործող պայմանագիրն ավարտվում է 2018-ի ամռանը: Նա գերմանական ակումբում աշխատում է 2008թ-ից: