ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միայն ապաշնորհության պատճառով կարող է իշխանությունը հայտնվել փողոցում, ինչն անցանկալի է, քանզի մենք հեղափոխության կողմնակից չենք»Էդուարդ Անտինյան. «Սլաք.am»Շտապենք փարատել պարոն Անտինյանի վախը: Իշխանությունը ապաշնորհ է Հայաստանում միայն ՀՀ շարքային քաղաքացիների կյանքը բարելավելու առումով, սակայն իշխանությունը պահելու տեսանկյունից ուղղակի տաղանդավոր են եւ համառ: Մարտի 1-ը պետք է որ վերացներ Անտինյանի կասկածները: Ինչ վերաբերում է վերջին մի քանի տարում մի քանի կուակցություն փոխած Անտինյանին, պետք է խորհուրդ տանք` չվախենալ հեղափոխությունից: Հեղափոխության ամենամեծ վնասը պարոն Անտինյանին կարող է լինել այն վիճակը, որ այլեւս նոր իշխանություններին անհրաժեշտ չլինի պահել լուսանցքային կուսակցություններ: Այնպես որ կորուստը ահռելի չի լինի` ընդամենը գործ:




Լրահոս