Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու որոշումը:
«Միշտ ասել եմ, որ երբ գա պահ, որ այլևս չհամապատասխանեմ այս մեծ ակումբի մակարդակին, այդ մասին կհայտարարեմ: Կարծում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել: Իհարկե, կցանկանայի, որ այս հեքիաթը երբեք չավարտվեր», – նշել է նա:
Նրա հրաժարականին անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն:
«Կլոպի որոշումը շատ ծանր նորություն է բոլորիս համար, սակայն նախաձեռնությունը նրանն է: Այն, որ նա հեռանում է, շատ դժվար է գիտակցել ու ընդունել: «Բորուսիա»-ում միշտ կհիշեն ու կսիրեն Կլոպին»,- նշել է Վատցկեն: