Ղազախստանի առաջնության 7-րդ տուրում «Տոբոլ»-ը սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Ակտոբեին»: Վարդան Մինասյանի թիմի համար այս պարտությունը երրորդն էր ընթացիկ մրցաշրջանում:
«Տոբոլ»-ի կազմում 67-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը:
Այս տուրից հետո «Տոբոլ»-ը 8 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը, իսկ «Ակտոբեն» 11 միավորով հինգերորդն է: