
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Տոմ Կլևերլին կարիերան կարող է շարունակել Լոնդոնում: Անգլիական լրատվամիջոցները հայտնում են, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմ»-ն ու «Արսենալ»-ը:
Կլևերլիի գործող պայմանագրի ժամկետը «կարմիր սատանաներ»-ի հետ լրանում է ամռանը:
Նշենք, որ ներկա պահին ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս «Աստոն Վիլա»-ում: