
Sports.kz–ն հայտնում է, որ ղազախական «Տոբոլ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պաշտոնանկ է արվել։
Նշենք, որ Ղազախստանի առաջնության 7 տուրից հետո «Տոբոլ»-ը վաստակած 8 միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը։
41-ամյա մասնագետը ղազախական թիմը գլխավորում էր 2014 թվականի ապրիլից։