Երջանկության դուռը բացող բանալին` ըստ Չապլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր նրա ծննդյան օրն է, այն մարդու, ով սովորեցրեց մարդկանց սիրել կյանքը` անկախ ամեն ինչից, նվիրվել այն գործին, որն անում ես, երջանիկ լինել անգամ այն պահին, երբ ամեն ինչ կորած է թվում:

Ստորև կներկայացնենք երջանկություն տանող բանալին` ըստ Չառլի Չապլինի:

* Երբ ես ինձ սիրեցի, ես պարզ հասկացա, որ իմ ցավն ու տառապանքը միայն նախազգուշացում էին այն մասին, որ ես ինչ-որ բան անում եմ սեփական ճշմարտության դեմ: Հիմա ես արդեն գիտեմ, որ դա պարզապես կոչվում է Լինել այնպիսին, ինչպիսին կաս: 

* Երբ ես ինձ սիրեցի, հասկացա, թե որքան ուժեղ կարող ես վիրավորել մարդուն, երբ ձգտում ես պարտադրել նրան քո սեփական ցանկությունները այն ժամանակ, երբ նա դեռ պատրաստ չէ դրանց, և երբ այդ մարդը դու ինքդ ես: Դա կոչվում է Հարգանք սեփական անձի նկատմամբ: 

* Երբ ես ինձ սիրեցի և դադարեցի ուրիշ կյանք ցանկանալ, ես զարմանքով բացահայտեցի, որ իմ ներկայիս կյանքը արդեն տալիս է բոլոր անհրաժեշտ հնարավորություններն իմ աճի համար: Դա կոչվում է Հասունություն:

* Երբ ես ինձ սիրեցի, հասկացա, որ կյանքի ցանկացած իրավիճակում ես գտնվում եմ ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին: Այդ պատճառով՝ ես կարող եմ միշտ հանգիստ լինել: Դա կոչվում է Վստահություն սեփական անձի նկատմամբ:

* Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ պլանների մասին: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ մեծ ուրախություն և հաճույք է պարգևում, ինձ դարձնում է երջանիկ: Ես անում եմ այն, ինչը սիրում եմ և ինչը ստիպում է իմ սրտին և հոգուն ժպտալ: Ես անում եմ դա այնպես, ինչպես ինքս եմ ցանկանում՝ հարմարեցնելով դա իմ սեփական կյանքի ռիթմին: Դա կոչվում է Պարզություն:

* Երբ ես ինձ սիրեցի, ես անմիջապես սկսեցի ազատվել այն ամենից, ինչն իմ առողջությանը վնաս էր պատճառում՝ մարդկանցից, ուտելիքից, իրավիճակներից, իրերից: Ես հեռացրեցի իմ կյանքից այն ամենը, ինչը շեղում էր ինձ իմ ճանապարհից և տանում էր դեպի ներքև: Դա կոչվում է Սիրել ինքդ քեզ:

* Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի «միշտ ճիշտ լինելու» սովորությունից: Երբ ես արեցի դա, ես սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել: Դա կոչվում է Համեստություն:

* Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ իմ իսկ սեփական ուղեղը կարող է ինձ շատ խանգարել, որ դրանից հնարավոր է նույնիսկ հիվանդանալ: Եվ միայն այն ժամանակ, երբ ես ամուր կապեցի այն իմ սրտի հետ, հենց այդ ժամանակ այն դարձավ իմ ամենալավ ընկերը: Դա կոչվում է Իմաստություն:

* Ինձ այլևս պետք չէ վախենալ վեճերից, կռիվներից, հակասություններից, այլ մարդկանց հետ խնդիրներից և ինքս ինձանից: Ես գիտեմ, որ նույնիսկ աստղերն են իրար բախվում, բայց այդ բախման արդյունքում ծնվում են նոր աշխարհներ: Հենց դա է Կյանքը:




Լրահոս