Գալուստ Սահակյանը խոստովանեց` ՀԽ անդամներին կալանավորել են արտաքին աշխարհին գոհացնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, թե ինչու կալանավորվեց «Շուշիի առանձնակի գումարտակի» հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը, եւ արդյոք նա ու «Հիմնադիր խորհրդարանի» մյուս անդամները վտանգ էին ներկայացնում, ուղղակի հաստատեց, որ դա արվել է այլ երկրների հատուկ ծառայությունների պահանջով:

«Ասե՞մ ինչն էր վտանգավորը, դուք պատկերացնո՞ւմ եք՝ եթե այդ ոչ տրամաբանական հոտը քաղաքական դաշտ չմտներ, ոչ թե կունենայինք 3-4 նախագահի այցեր, այլ 15-ի այց: Իրենց հայտարարություններում դիտարկվում էր նաեւ հետեւյալը, որ եթե երկիրը, ազգաբնակչությունը գաղթում է, գաղթական է դառնում, եթե պետությունը վերանում է, ապա էլ ինչ է պատահել, որ մի քիչ էլ զոհեր ունենանք: Դուք այս հայտարարությանը տեղյակ չե՞ք: Բայց ես գիտեմ՝ էն թիմը չէ… Դուք էլ չեք ճանաչում էդ թիմին ու ոչ էլ Ժիրայրին եք ճանաչում, որ կկարողանար այդպիսի բաներ անել… Համենայնդեպս, աշխարհի համար դա ահաբեկչության մոտիվացիա է»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Նա այսպիսով ոչ միայն խոստովանեց, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին կալանավորել են` արտաքին աշխարհին գոհացնելու համար, միաժամանակ փորձեց ապրիլի 24-ին Հայաստան ընդամենը երկու-երեք նախագահներ այցելելու մեղքը գցել Ժիրայր Սէֆիլյանի թիմի վրա: Իբր իրենք են մեղավոր, քանի որ ինչ-որ երկրների նախագահներ վախենում են գալ Հայաստան:




Լրահոս