ՊԵՏՔ Է ԳՏՆՎԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի Համաշխարհային  միության նախագահ Արա Աբրահամյանի եղբոր` Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը արաբ մի շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց: Ու դա արվեց Կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ:- Ես շատ եմ ցավում, որ նման կերպ են վերաբերվում Սասուն Միքայելյանի հետ, ես ցավում եմ, որ նա հայտնվեց այս վիճակում, այդ կարգավիճակը Սասունի համար ես շատ սխալ եմ համարում: Սասուն Միքայելյանն արժանի է, որ գտնվի ազատության մեջ, ահա թե ինչ կարող եմ ասել ես այս ամեն ինչի վերաբերյալ: Սասունի նման մարդիկ այսօր անազատության մեջ են, ես շատ եմ ցավում հատկապես դրա համար: Իհարկե շատ վատ բան են արել, որ նման մարդուց հող են խլել, եւ ես նորից եմ ասում` ես դեմ եմ, որ նման կերպ են վարվում մարդու հետ, Սասունին պետք է անհապաղ բաց թողնեն, ես դեմ եմ նման բաների:Հայոց բանակի առաջին գեներալ- գնդապետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական ԳՈՒՐԳԵՆ ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆ «ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հիշեցնենք, որ Գուրգեն Դալիբալթայանն ու Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոսը) Սասուն Միքայելյանի ազատ արձակման համար դիմում էին գրել Սերժ Սարգսյանին, սակայն նախագահականից պատասխանեցին, թե Սերժ Սարգսյանը բանտարկյալին ազատ արձակելու լիազորություն չունի: Այսինքն` նախագահականում նույնիսկ ալարել էին կարդալ ՀՀ սահմանադրությունը` տեղեկանալու ՀՀ նախագահի իրավունքների մասին:




Լրահոս