
Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կարիմ Բենզեմայի մասնակցությունը «Ատլետիկո»-ի դեմ խաղին հարցականի տակ է, հայտնում է AS-ը: Ֆրանսիայի հավաքականի հարձակվողն այս թիմերի առաջին հանդիպման ժամանակ ուժեղ հարված էր ստացել ծնկին:
Ավելի վաղ «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել էր, թե Բենզեման այս կարևոր խաղին կկարողանա մասնակցել, սակայն այս պահի դրությամբ ֆուտբոլիստը չի կարողացել ամբողջովին վերականգնվել: