Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ Հայաստան է ժամանալու ամերիկացի հայտնի մարզուհի, բռնցքամարտիկ անպարտելի Ռոնդա Ռոուզին:
Այսօր նրան դիմավորելու համար «Զվարթնոց» օդանավակայան էին եկել մեծ թվով երկրպագուներ: Նրան դիմավորեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը:
Ռոնդան վաղը ցուցադրական մարզում է անցկացնելու: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, թե ուրախ է Հայաստանում գտնվելու համար: «Ես Հայաստանի մասին շատ բան գիտեմ: Գիտեմ, որ 1915 թվականին եղել է Հայոց ցեղասպանությունը, և այս տարի լրանում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը»:
Վերջում նա խոսեց նաև հայերենով. «Ես շատ սիրում եմ հայ ժողովրդին և շատ ուրախ եմ, որ եկել եմ Հայաստան»:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի