Աշխարհի ամենաուժեղ կինը՝ Ռոնդա Ռոուզին, մարզիչների հետ Հայաստան կգա. նա ցուցադրական մարզումներ կանցկացնի (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2004թ. ձյուդոյի աշխարհի չեմպիոն, 2007թ. աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 2007թ. Պանամերիկյան խաղերի հաղթող, 2008թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, այժմ` արդեն Ընդհանուր մենամարտեր սպորտաձևի UFC-ի վարկածով աշխարհի չեմպիոն անպարտելի Ռոնդա Ռոուզին ապրիլի 22-ին կժամանի Երևան:

ronda rouzi

Այս մասին համացանցի իր էջում հայտնել է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը:

11150861_964887956878710_9054016132315303151_n
Արթուր Գևորգյան

Վերջինիս փոխանցմամբ` այցի շրջանակներում աշխարհի ամենաուժեղ կինը կհանդիպի նաև հայ բռնցքամարտիկների հետ: Ավելին, ապրիլի 23-ին` ժամը 13:00-ին, «Դինամո» մարզադահլիճում բռնցքամարտի ՀՀ ազգային հավաքականի հետ Ռոուզին ցուցադրական մարզում կանցկացնի:

Արթուր Գևորգյանը հայտնում է, որ քանի որ Ռոուզին ԱՄՆ-ում մարզվում է Glendale Fighting Club-ում` հայազգի մարզիչ Էդմոնդ Թարվերդյանի գլխավորությամբ, ուստի` իր պարտքն է համարել հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և ներկա գտնվել 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Ով է Ռոնդա Ռոուզին

X158908_TK1_01616

28-ամյա Ռոնդա Ջին Ռոուզին մարտեր առանց կանոնների սպորտաձևի վարպետ է, ձյուդոիստուհի և կինոդերասանուհի։ Ներկա պահին հանդես է գալիս «Ultimate Fighting Championship» (UFC) կազմակերպությունում՝ կրելով UFC կանանց գերթեթևքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Անցկացրել է 11 պրոֆեսիոնալ ելույթ, բոլորն ավարտել է հաղթանակով։

UFC 168: Rousey v Tate 2 995017_10152111521376276_1011778902_n

UFC 157: Rousey v Carmouche UFC 157: Rousey v Carmouche

MMA: UFC 157-Rousey vs Carmouche UFC 168: Rousey v Tate 2

Ռոուզին ծնվել է Կալիֆոռնիայի Ռիվերսայդ շրջանում ձյուդոիստուհի Աննա Մարիա դե Մարսի և Ռոն Ռոուզիի ընտանիքում։

1995 թվականին Ռոուզիի հայրը դուստրերի հետ սահնակով խաղալիս լրջորեն վնասում է մեջքը։ Տեղեկանալով, որ արյան զեղումը խանգարելու է կոտրվածքի ապաքինմանը, ինչպես նաև գիտակցելով, որ ապրելու համար քիչ ժամանակ է մնացել` Ռոն Ռոուզին որոշում է հեռանալ ընտանիքից և ինքնասպան է լինում:

White-Laced-Blouse

11 տարեկան հասակում մայրը Ռոնդային համոզում է զբաղվել ձյուդոյով։ 1984 թվականին ձյուդոյի աշխարհի չեմպիոնուհի ճանաչված Աննա Մարիան դստերը ծանոթացնում է մարզաձևի հիմնական բաղադրիչների հետ։

ronda_rousey_olympics

15 տարեկանում Ռոուզին ընդգրկվում է Միացյալ Նահանգների ձյուդոյի հավաքականում։ Մեկ տարի անց կանանց կիսամիջինքաշային դիվիզիայի համազգային վարկանիշային աղյուսակում գրավում է 1-ին հորիզոնականը՝ դառնալով տվյալ պատվին ճանաչված ամենաերիտասարդ ձյուդոյիստուհին։ 2004 թվականին մասնակցում է Աթենքի ամառային օլմիպիական խաղերին՝ դառնալով մրցույթում մասնակցող ամենաերտիասարդ ձյուդոիստուհին։ Նույն թվականին Ռոուզին ոսկե մեդալներ է նվաճում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցակվող ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում և Իսլա Մարգարիտայի պանամերիկյան խաղերում։

800

Ձյուդոիստուհու կարիերայից հետո Ռոուզին կարճ ժամանակ աշխատում է որպես բարմենուհի։ Ի վերջո, մարզուհին որոշում է սեփական մեքենայով մեկնել Լոս Անջելես։ 2010 թվականի օգոստոսին Ռոուզին միանում է հայազգի մարզիչ Էդմոնդ Թարվերդյանի «Glendale Fighting Club» մարզական ակումբին։ Ընդհանուր մենամարտեր սպորտաձևի սիրողական մեկնարկային մարտի ժամանակ Ռոուզին հակառակորդի վրա կիրառելով «արմբար» ձեռքի կոտրում հնարքը՝ ընդամենը 23 վայրկյանում կարողանում է հաղթանակ տանել։ Դրան հաջորդող սիրողական երկու մենամարտերն ավարտվում են նույն հնարքի կիրառմամբ՝ համապատասխանաբար, ավարտվելով 57 և 24 վայրկյանում։

Ներկա պահին Ռոուզին ունի խառնամարտի 11-0 անընդմաեջ հաղթանակների շարան։

rouzi

Չեմպիոնական գոտին պաշտպանելու համար նրա վերջին մենամարտը տևեց 14 վայրկյան:

https://www.youtube.com/watch?v=Nw7Jt2bZCBU

ufc-184-mixed-martial-arts

Աշխարհի ամենաուժեղ կնոջ կինոկարիերան

Տեղեկացնենք, որ Ռոնդա Ռոուզին հայտնի է ինչպես իր փայլուն մենամարտերով, այնպես էլ` ֆիլմերում ունեցած դերակատարումներով: Այսպես, 2013 թվականի հուլիսի 23-ին կինոդերասան Սիլվեսթեր Ստալոնեն իր թվիթերյան պաշտոնական էջում հայտարարում է, որ Ռոուզին կընդգրկվի «Անկառավարելիները 3» մարտաֆիլմի դերասանական կազմում։

11139786_814520001975134_1138949400_n

11165990_814520005308467_1023835429_n

Օգոստոսի 9-ին Դուեյն Ջոնսոնը հաստատում է «Ֆորսաժ 7» ֆիլմում Ռոուզիի մասնակցության մասին լուրերը։ Նշենք, որ աշխարհի լավագույն կինոթատրոններում այս օրերին ցուցադրվում է «Ֆորսաժ 7» ֆիլմը: Երևանյան կինոթատրոններում ևս այն ներկայացվում է հանդիսատեսին:

forsaj

forsazh

Ներկայացնում ենք Ռոնդա Ռոուզիի մենամարտերի լավագույն կադրերը:

Ի դեպ, Ամերիկայում ապրող հայերը վստահեցնում են, որ Ռոնդայի տատիկը ազգությամբ հայ է: Այս տեղեկությունը, սակայն, պաշտոնապես ճշտել դեռևս չի հաջողվել:




Լրահոս