ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին արդեն մի քանի օր է՝ իշխող կուսակցության ներկայացուցիչները չեն կարողանում գտնել: Հատկապես այն բանից հետո, երբ հրապարակ է նետվել Ծառուկյանի անցյալին վերաբերող փաստաթղթերի լուրը, ԲՀԿ առաջնորդը խիստ վիրավորվել է՝ այն համարելով որպես գոտկատեղից ներքեւ հասցված հարված: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ անգամ ՀՀ նախագահի մակարդակով երեկ փորձ է արվել զրուցել Ծառուկյանի հետ, սակայն չի հաջողվել: Նա որեւէ մեկին չի ասել, թե որտեղ է գտնվում: Մեր աղբյուրների վկայությամբ՝ արդեն երեկոյան ԱԺ նախագահ, Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանին է հրահանգվել գտնել ԲՀԿ առաջնորդին, սակայն վերջինս նույնիսկ Արգամիչի հետ «կապի դուրս չի եկել»: ՀՀԿ-ում վախեցած են, որ լռությունից հետո Ծառուկյանն անսպասելի հայտարարություն կանի՝ խառնելով ողջ քաղաքական դաշտը: Ըստ լուրերի՝ Ծառուկյանը Սերժ Սարգսյանից տասը օր ժամանակ է խնդրել եւ կխոսի մյուս շաբաթվա սկզբին:




Լրահոս