Իրականում դա լակմուսի թուղթ է. Պուտինը` նախագահությունից դուրս իր կյանքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Россия-1» ալիքով հեռարձակվել է «Նախագահ» ֆիլմը` նվիրված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման 15-ամյակին:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ չի կորցրել  իրականության հետ կապը և շատ լավ պատկերացնում է իր կյանքը ոչ որպես Ռուսաստանի նախագահ»,- ասվում է ֆիլմում:

«Ի դեպ, դա այնքան էլ շարքային հարցադրում չէ», – kommersant.ru-ի փոխանցմամբ ասել է Պուտինը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա պատկերացնում է իր կյանքը նախագահությունից դուրս: «Իրականում, դա, ինչպես ասում են, լակմուսի թուղթ է, կարծում եմ»,- ասել է Պուտինը:

«Եթե մարդը կարողանա վերադառնալ սովորական բնակարան և ապրի այնտեղ, այլ ոչ պալատական ինտերյերներում ապրի, կարծում եմ, որ նա այդ ժամանակ չի կորցրել կապը արտաքին աշխարհի հետ»,- հավելել է նա:




Լրահոս