Հայտնի են դարձել UFC Ջոն Ջոնսի մասնակցությամբ միջադեպի մանրամասները: Համաձայն ոստիկանության տարածած հաղորդագրության, Ջոն Ջոնսի անվամբ գրանցած մեքենան անցել է կարմիր լույսի տակով, որն էլ պատճառ է դարձել ավտովթարի: Վթարի հետևանքով տուժել էր 25-ամյա հղի կին:
Տուժածը պատմել է, որ վթարից հետո սևամորթ տղամարդը լքել է մեքենան, թռչել ցանկապատի վրայով և փախել, սակայն այնուհետև ետ է եկել, մեքենայից մեծ թվով գումար է վերցրել և նորից վազել: Վազող մարդուն տեսել է ոստիկանության աշխատակիցը և նրանում ճանաչել աշխարհի չեմպիոնին:
Նշվում է նաև, որ մեքենայում հայտնաբերվել է մարիխուաննա, իսկ տրանսպորտային միջոցն էլ էապես վնասված է: Հղի կինը հոսպիտալացվել է և նախնական տվյալներով վնասվածքները լուրջ չեն: Ջոնսին պաշտոնապես մեղադրանք առաջադրելուց առաջ ոստիկանությունը մտադիր է գնահատել տուժածի առողջական վիճակը:
Ներկա պահին ոստիկանությունն անարդյունք փորձում է կապվել չեմպիոնի հետ: ԱՄՆ ոստիկանության տվյալներով, սա նրա մասնակցությամբ արդեն հինգերորդ վթարն է: