UFC-ի չեմպիոն Ջոն Ջոնսը հետախուզվում է. տուժել է հղի կին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC չեմպիոնը պաշտոնապես ճանաչվել է ճանապարհատրանսպորտային պատահարի կասկածյալ, որի արդյունքում տուժել է 20-ամյա հղի կին:

Ծանր քաշային կարգում չեմպիոն Ջոն Ջոնսը հետախուզվում է Ալբուկերկեի ոստիկանության կողմից ճանապարհատրանսպորտային պատահարի գործով ցուցմունք տալու համար: Վթարը գրանցվել է երկուշաբթի առավոտյան, անհայտ վարորդի մեքենան բախվել է մեքենային, որի ղեկին եղել է միջին տարիքի կին ու փախուստի դիմել դեպքի վայրից: Տուժած կինը հոսպիտալացվել է: Ոստիկանների խոսքերով՝ նա կյանքին վտանգ չսպառնացող վերքեր է ստացել:

Գործն այժմ գտնվում է քննչական փուլում, իսկ ոստիկանները Ջոնսի հետ ցանկանում են խոսել  միջադեպի մասին:




Լրահոս