
Այսօր Կոնգրես հյուրանոցում Տեղեկատվության աղբյուրների պաշտպանությունը Հայաստանում. Օրենսդրություն և պրակտիկա հրավիրված կլոր սեղանի քննարկոան ժամանակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ Տեղեկատվության աղբյուրների պաշտպանությունը հրատապ է հատկապես այն առումով, որ անցած տարվա ընթացքում լրատվամիջոցներին ուղղված մարտահրավեր եղավ ՀՀ դատախազության հայտարարությունը, որի համաձայն` առանց թույլտվության իրավական գաղտնիք հրապարակելու դեպքում լրատվամիջոցը կամ լրագրողը կարող է պատասխանատվության ենթարկվել:
Դրա արդյունքում մի բացասական գործընթաց առաջացավ լրատվամիջոցների շրջանում: Իսկ ահա Իրավունքի գերակայության իրավապաշտպան Հ/Կ Արտակ Զեյնալյանի խոսքով` աղբյուրի բացահայտումը բացասական է ոչ միայն տվյալ աղբյուրի ինքնության բացահայտման, այլև` թերթի կամ այլ լրատվամիջոցի հեղինակության վտանգման առումով: Անդրադառանլով ilur.am և «Հրապարակ» օրաթերթերի դեպքերին, որոնց համաձայն` իրավապահ մարմինների կողմից պահանջվել էր բացահայտել աղբյուրները, Արտակ Զեյնալյանը նշեց, որ պատրաստվում են այդ հարցով դիմել մի շարք միջազգային կառույցների, այդ թվում` Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Մանրամասները` տեսանյութում.