«Վեճեր են լինում, այդ վեճերը պետք է լուծել»: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում այն հանգամանքին, որ հարկայինը Հանրապետական պատգամավորների բիզնեսներում ստուգումներ է կատարում, մասնավորապես` Աշոտ Աղաբաբյանի բիզնեսներում: Հիշեցնենք, որ վերջինս դատարան է դիմել:
«Ինքն անարդար է գտել, դրա համար էլ արդարություն է ուզում: Դատարանը կորոշի»,- ասաց Գալուստ Սահակյանը: Armlur.am -ի հարցին, ինչով է պայմանավորում այդ անարդարությունը Աշոտ Աղաբաբյանի նկատմամբ, Գ. Սահակյանը նշեց.«Ես անարդարություն չեմ տեսնում: Բայց եթե կան, ապա դա երկու սուբյեկտների խնդիրն է: Ես դատավոր չեմ, որ պարզաբանեմ `ով է արդար, ով ոչ»:
ԱԺ նախագահը զամացավ այն հարցից, թե ինչու՞ են սկսել Հանրապետական պատգամավորների «օբյեկտները» ստուգումների ենթարկել. «Ինչո?ւ չպետք է ստուգեն»: