Հայտնաբերվել է Լա Մանշում անհետացած ինքնաթիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին պատկանող Boeing КС-135-ը, որը, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Լա Մանշի վրա անհետացել է ռադարներից, վայրէջք է կատարել Անգլիայի արևելքում գտնվող Սաֆոլկ կոմսության տարածքում գտնվող ռազմաբազայում: Այս մասին ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտնում են ԱՄՆ ռազմաօդային ուժերի մամլո ծառայությունից:

Daily mail-ը հայտնում է, որ ինքնաթիռում տուժածներ չկան: Համաձայն ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների` ինքնաթիռը, որը վաղ առավոտյան թռիչք է կատարել ֆրանսիական Ամյեն քաղաքից, 117 տոննա վառելիքով անհետացել էր ռադարներից արտակարգ իրավիճակի մասին ահազանգ տալուց հետո:

ԱՄՆ-ի ՌՕՈւ մամուլի ծառայության տվյալներով՝ Boeing КС-135-ի հետ իսկապես արտակարգ իրավիճակ է գրանցվել, սակայն մոտավորապես 1 ժամ անց ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Մեծ Բրիտանիայում:




Լրահոս