
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվողներ Կարիմ Բենզեման ու Գարեթ Բեյլը վերականգնվել են վնասվածքներից: Բենզեման ստացել էր աջ ծնկի կապանների վնասվածք, իսկ Բեյլը՝ ձկնամկանի վնասվածք:
Այսօր «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ Բեյլն ու Բենզեման մոտ են շարք վերադառնալուն: Բեյլը ընդհանուր խմբի կազմում առանց սահմանափակումների կսկսի մարզվել վաղը, Բենզեման՝ կիրակի օրվանից:
Այսպիսով՝ Բեյլն ու Բենզեման պատրաստ կլինեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Թուրինի «Յուվենտուս»-ի հետ խաղերին: