Գևորգ Սաֆարյանին բռնության ենթարկելու տեղեկատվությունը ստուգվում է. Հովհաննես Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմնադիր խորհրդարան»-ի կալանավորված անդամ Գևորգ Սաֆարյանը 12 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո դադարեցրել է այն: Տեղեկություններ էին եղել նաև, թե նրան կալանավայրում ծեծի են ենթարկել: Այս հարցերի շուրջ լրագրողներն այսօր զրուցեցին արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ:

«Այս հարցն իմ անձնական ուշադրության կենտրոնում է: Ես ոչ միայն քրեակատարողական վարչությունից եմ դրա վերաբերյալ տեղեկատվություն ստացել, այլև իմ վերահսկողական ծառայության աշխատակիցներն են իմ կարգադրությամբ այնտեղ եղել և իրավիճակը ստուգել: Այն, որ երեկ որոշակի փոփոխություն տեղի ունեցավ, այս աշխատանքների արդյունքն էր նաև: Ես կոնկրետ ծեծի վերաբերյալ բավարար ինֆորմացիա չունեմ: Բռնության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն մեր կողմից ստուգվում է», – նշեց նա:




Լրահոս