«Սպարտակ»-ը տրանսֆերի է հանել Օզբիլիսին և Մովսիսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Սպարտակ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Լեոնիդ Ֆեդունը հանձնարարել է նոր թիմ գտնել ակումբի 25-ամյա հայ կիսապաշտպան Արազ Օզբիլիսի և 27-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի համար: «Известия»-ն հայտնում է, որ ռուսական ակումբն այս ֆուտբոլիստների հարցով բաց է բոլոր առաջարկների համար:

Հիշեցնենք, որ այս ամենի պատճառը եղել է Արազ Օզբիլիսի սկանդալային հարցազրույցը, որտեղ նա մեղադրանքներ է հնչեցրել մարզչական անձնակազմի հասցեին:




Լրահոս