ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն ավարտվել է, և, համաձայն ԼՂՀ Ընտրական օրենսգրքի, այսօր լռության օր է:
ԼՂՀ Ազգային ժողովի 33 մանդատները վիճարկելու են 7 կուսակցություն և 46 քաղաքացիներ: Խորհրդարանի մանդատներից 22-ը համամասնական են: Մասնակից կուսակցություններն են «Ազատ հայրենիք», «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», «Ազգային վերածնունդ», Կոմունիստական կուսակցություն, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Շարժում 88» և «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունները:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում նշում են, որ չեն ընդունելու ԼՂ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: