Բակո Սահակյանը կնոջ ուղեկցությամբ մասնակցեց ԱԺ ընտրություններին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ-ում շարունակվում են Ազգային ժողովի ընտրությունները: Armlur.am-ի թղթակիցն Արցախից հայտնում է, որ քիչ առաջ երեք ընտրատարածքի երրորդ ընտրատեղամասում  իր ընտրությունը կատարեց նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա ընտրատեղամաս էր եկել կնոջ ուղեկցությամբ: Նա նաև զրուցեց լրագրողների հետ:

bako

«Այս տարիների ընթացքում բազմիցս ցուցաբերել ենք հաստատակամություն, վճռականություն և կամքի ուժ, և դա մեզ օգնել է հաղթահարել դժվարությունները:  Ընտրությունների ադյունքում կունենանք ավելի արհեստավարժ խորհրդարան, և արհեստավարժ պատգամավորներն իրենց օրենսդիր գործունեությամբ ավելի արդյունավետ կերպով կնպաստեն երկրի զարգացմանը»նշեց Բակո Սահակյանը:

bako9

Նա հավելեց, , որ ԼՂՀ իշխանությունները ընտրությունների անցկացմանը մոտեցել են այն սկզբունքով, որ պահպանվեն քաղաքակիրթ աշխարհի կողմից սահմանված բոլոր կանոնները: Նա անդրադարձավ նաև այն հարցին, որ ԼՂՀ ընտրությունները միջազգային ճանաչում չեն ստանում: «Բայց եթե նրանք չեն ճանաչում ընտրությունների արդյունքը, դա դեռ չի նշանակում, որ մենք չենք կարևորում այդ ընտրությունները: Դրանք առաջին հերթին անհրաժեշտ են մեր երկրին, մեր քաղաքցիներին»,­եզրափակեց ԼՂՀ նախագահը:

Լուսանկարները` Armlur.am

bako1

bako2

bako3

bako4

bako5

bako6

bako7

bako8

bako10

 

 




Լրահոս