Արցախում օբյեկտիվ ու անաչառ ընտրություններ են ընթանում. Էդուարդ Շարմազանով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է`  ԼՂՀ ԱԺ ընտրություններին որպես միջազգային դիտորդ ներկա են ՀՀ ԱԺ պատգամավորները` խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:

Հայկական պատվիրակության անդամները շրջում են ամբողջ ԼՂՀ-ի տարածքով և հետևում ընտրությունների ընթացքին: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ հայ պատգամավորներն արդեն եղել են Շուշիում, Հադրութում, Մարտակերտում և հետևել ընտրությունների ընթացքին:

1

Armlur.am-ը զրուցեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, թե արցախցին գիտի ինչի համար է քվեարկում և ընդգծեց, որ մինչ այժմ ամեն ինչ խաղաղ է ընթանում, ոչ մի խախտում  չի եղել:

«Արցախցին հասկանում է, որ կառուցում է իր վաղվա ապագան և գիտի, թե այս ընտրությունն իր համար ինչ նշանակություն ունի և ինչ արդյունք կտա», – նշեց Շարմազանովը` ընդգծելով, որ Արցախում օբյեկտիվ ու անաչառ ընտրություններ են ընթանում:

2




Լրահոս