ՀԱՐՑ. Ինչու՞ են ավտոերթի մասնակիցներին կամ վարորդների հարազատներին Գյումրիում տանում ոստիկանապետի սենյակ` հարց ու փորձի: Ոստիկանապետն իրավունք ունի՞ վարորդին իր սենյակ հրավիրի` առանց ծանուցագրի ու կարգավիճակի:Անուշավան Մկրտչյան, 45 տարեկան, վարորդ` ԳյումրիիցՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ավտոերթի մասնակիցներին ու ընդհանրապես ցանկացած ՀՀ քաղաքացու ՀՀ ոստիկանության ցանկացած բաժնի պետ կարող է հրավիրել ոստիկանության բաժանմունք: Այդ մարդիկ հրավիրվել են զրույցի: Իսկ ծանուցագիր պետք է տրվի այն դեպքերում, երբ մարդը կոնկրետ գործով, կոնկրետ կարգավիճակով հրավիրվում է հարցաքննության: Այնպես որ նման իրավունք ոստիկանապետերն ունեն:ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն «ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հենց հարցը հասնում է քաղաքացիական ակտիվության, անմիջապես ոստիկանները սկսում են հիշել իրենց իրավունքների մասին: Անշուշտ, լավ է, որ հայրենի օրինապահները սկսել են կիրառել օրենքը, բայց վատ է, որ կոնկրետ դեպքում չեն մանրամասնում, թե ինչ զրույցի է հրավիրվել վարորդը, որը ընդամենը մասնակցել է ավտոերթին: Կամ ինչ է զրուցել ոստիկանապետը ավտոերթի մասնակից վարորդների հարազատների ու ծնողների հետ: Իհարկե, հասկանալի է, որ խոսքը սոցիալական բունտից հնարավորինս խուսափելու մասին է, բայց նման ձեւերով, մեղմ ասած, ծիծաղելի է: Ի վերջո այն, ինչ արգելված է, ավելի «քաղցր» է: 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակահատվածում եւս իշխանությունները արգելում էին քաղաքացիներին ըմբոստանալ, բայց դա որեւէ կերպ չզսպեց մարդկանց ցասումը: Այնպես որ դժվար թե այս անգամ որեւէ բան ստացվի: Այսօր վարորդները խոստացել են ավելի մեծ ակցիա իրականացնել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ