ԱՌԱՋԻՆ ՀԱՄԲՈՒՅՐԸ ՊԱՉԻԿ ԷՐ, ԲԱՅՑ ՁԵՌՔԵՐՍ ԴՈՂՈՒՄ ԷԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր երիտասարդների շրջանում Սիրո տոնն ավելի ակտուալ է նշել փետրվարի 14-ին` Սուրբ Վալենտինի օրը: Բայց մեր առաքելական եկեղեցին բազմիցս տեղեկացրել է, որ մենք ունենք մեր սիրո բարեխոսը` Սուրբ Սարգիսը եւ անհրաժեշտ է նշել մեր տոնը: Սուրբ Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական, այլ նաեւ ժողովրդական սովորությունով: Այդ գիշեր երիտասարդները աղոթում են Սրբին, «աղի բլիթ» են ուտում` հուսալով սուրբ բարեխոսի շնորհիվ երազում տեսնել իրենց ապագա ամուսնուն կամ կնոջը: Բացի այդ, ավանդույթ կա, որ փոխինձով մատուցարանը դնում են տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասում, որ Ս. Սարգիս զորավարը ձիով կանցնի ու պայտի հետքը կթողնի: Եթե Սուրբ Սարգսի ձիու պայտի հետքը երեւա սպիտակ ալյուրի կամ փոխինձի մեջ, ուրեմն այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը:   Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ կամ քաղցրավենիք են նվիրում: Այս տարի Սիրո բարեխոսի տոնի կապակցությամբ, փետրվարի 19-ին եկեղեցին կմատուցի պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնություն: Կբաժանվեն տոնի մասին պատմող գունազարդ բացիկներ: Իսկ այն եկեղեցիները, որոնք կրում են Ս. Սարգիս անունը, բաց կլինեն երեկոյան մինչեւ 21.00-ն:«Ժողովուրդ»-ը փորձեց հայտնիներից հետաքրքրվել, թե իրենք ո՞ր տոնն են նախընտրում նշել` Ս. Վալենտինի՞, թե՞ Ս. Սարգսի: Փորձեցինք իմանալ, թե ի՞նչ է իրենց համար սերը, հիշո՞ւմ են իրենց առաջին համբույրի մասին եւ ի՞նչ գեղեցիկ սիրո  խոստովանություն են ստացել իրենց կյանքի ընթացքում:ԹԱԹԱ- Այն, ինչ կապված է սիրո հետ, բնական է, միշտ լավ բան է: Ինչքան շատ սիրո տոներ լինեն, այդքան լավ: Սիրում եմ բոլոր տոները, որոնք որեւէ կերպ կապված են սիրո հետ, բայց Սուրբ Սարգսի տոնն ամենից շատ եմ ընդունում:Սիրահարները պետք է ամեն օր Սիրո օր անեն: Չեմ կարծում, որ որեւէ մեկին հետաքրքիր է, թե ես ինչպես եմ նշում այդ օրը: Չեմ կարող կարճ պատասխանել, թե ինչ բան է սերը: Ես բոլորին մեծ սեր եմ ցանկանում, իսկ ջահելներին ասում եմ. մի ամաչեք իրար սիրելուց, սիրո խոստովանություններից: Սիրե՛ք, սիրվե՛ք ու միշտ ասեք դրա մասին:  «կցրՑՖ փՑՏո ՐՏջՈ ՓՉպսՈ Պսÿ ՉՈՔպռ ՊցՔՌ». Էս խոսքերն էլ բոլորիդ: ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ- Ես շատ կցանկանայի, որ հոգեւոր սկզբունք դրվեր այս հարցին: Մենք ունենք կարգին եկեղեցական տոներ: Կարծում եմ, որ ճիշտ կլինի նշել մերը` Սուրբ Սարգսի տոնը:Իսկ ինչ վերաբերում է Սիրո տոնին, կուզեի, որ ամբողջ տարին լիներ սիրո տոն: Դա հենց այն է, ինչի կարիք մենք այսօր շատ ունենք: Սիրո հետ կապված որեւէ խոստովանություն չի կարող լինել տգեղ. դա համարձակ է, ամոթխած: Ցանկացած խոստովանություն ինձ համար սիրելի է եւ գնահատելի: Ինձ արված բոլոր խոստովանությունները միշտ ինձ հետ են լինելու: Ամեն մարդ ունի իր էմոցիաների ու պոռթկումների չափը, ոչ մեկը չի կարող մյուսի նման ասել իր սիրո մասին: Բայց դրանից սիրո արժեքը չի փոխվում: Դրա համար էլ չեմ կարող բաժանել այդ խոստովանություններն` ըստ թեմաների կամ ուժգնության: Մեկի մի բառը կարող է շատ ավելի թանկ լինել, քան` մյուսի շռայլ խոսքերը: Չեմ սիրում, երբ սիրելիին հրապարակավ են սեր խոստովանում, դա մի քիչ ընտանեկան է, ավելի շատ մերն է: Բայց հորդորում եմ չամաչել սիրելուց, ամոթ է չսիրելը:Առաջին համբույրս էլ եղել է 14 տարեկանում` շիշ խաղալուց, չնայած դա համբուրվել չէր, այլ թուշիկ պաչել:       ԱՐՍԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ- Գիտեմ, որ հայկական Սիրո տոնն ըստ եկեղեցու` Սուրբ Սարգսի տոնն է, բայց նաեւ Սուրբ Վալենտինի օրն եմ շնորհավորում կնոջս: Սաթենն այսօր նվեր դեռ չի ստացել, բայց կստանա, չնայած ծաղիկներն անպակաս կլինեն: Սերը եւ սիրո արժեքները վերափոխվում են ամբողջ կյանքի ընթացքում: Այսինքն, այնպես, ինչպես դու սիրել ես առաջին անգամ` 17 տարեկանում, էլ երբեք չես սիրի 30 տարեկանում: Առաջին զգացողությունը չի կարող նման լինել տարիներ հետո ծագած զգացողությանը: Սիրելով ապրելը հեշտ է, այն մեր երջանկության մասն է: Թե ի՞նչ է առհասարակ սերը, դեռ այդքան չեմ ապրել, որ կարողանամ տալ դրա ճիշտ սահմանումը:Կարող եմ ընթերցողի հետ անկեղծանալ եւ պատմել իմ սիրո խոստովանության մասին, որը, կարծում եմ, շատ օրիգինալ էր, եւ նրա մեջ մեծ իմաստ կար: Ես իմ կնոջը չեմ ասել` գիտես, ես քեզ սիրում եմ, այլ ասել եմ` ես տեսնում եմ մեր ապագա երեխաներին: Դա մի քիչ էլ նման էր նաեւ ամուսնության  առաջարկի:Մի խենթություն էլ կա, որ կցանկանայի անել սիրելիիս հետ: Այդ սիրո առաջարկության ժամանակ ասացի, որ կուզենայի իր հետ օդապարիկով թռչել, ու եթե օդապարիկում տեղ լիներ, կարող էինք միասին շամպայն խմել: Չգիտեմ, դա որքանով է հնարավոր, բայց կարելի է մի օր կազմակերպել, դեռ չեմ հրաժարվել այդ ցանկությունից: Չնայած, վստահ եմ, որ նա կվախենա ու չի համաձայնի նստել օդապարիկ:Առաջին համբույրս էլ հիշում եմ, դա երեւի թե 8-րդ դասարանում է եղել ու լավ տպավորվել է: Այն մոտավորապես նման էր մի 1000 վոլտի հարվածի:  ԼՈՒԻԶԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ- Մենք մեր ընտանիքում ավելի շատ նշում ենք Սուրբ Սարգսի տոնը: Միշտ պատշգամբում դնում էինք ալյուր կամ առավոտյան ուշադիր նայում ձյան վրա, որ տեսնեինք` թողե՞լ է Սուրբ Սարգիսը պայտի հետքը: Բայց քանի որ ամուսնությունն արդեն տեղի է ունցել, էլ չեմ հետեւում նման բաներին, նույնիսկ աղի բլիթ չեմ ուտում: Ուղղակի այդ օրն ավելի տոնական ենք արթնանում: Մենք ունենք օրեր, որոնք տոն ենք դարձրել հենց մեր ընտանիքում: Դա մեր հանդիպման օրն է, մեր երեխայի ծննդյան օրն է: Իսկ Կանանց միջազգային օրը Հրանտն ամբողջ տարի է նշում:Սիրո խոստովանություն ամեն օր եմ ստանում, բայց մեկ-մեկ էլ ստանում եմ շատ գեղեցիկ անակնկալներ: Օրինակ, մի տարի ամուսինս բացի նվերից, նաեւ իրեն էր փաթեթավորել մեծ բանտով: Ինքը իմ նվերն էր: Սերն ամեն օր նորովի է բացահայտվում ինձ համար` իր բոլոր դրսեւորումներով եւ արտահայտչամիջոցներով, դրա համար էլ կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչ է դա: Լինում են պահեր, երբ դու գիտակցում ես, որ սիրո մեջ ես: Կարեւորն այն է, որ մարդ կարողանա գիտակցել, որովհետեւ երբեմն լինում է սեր, բայց դու այնքան ես տարված լինում հարակից պրոբլեմներով, որ անտեսում ես դա: Ինձ համար կարեւոր է, որ դու կարողանաս ամեն օր քեզ հաշիվ տալ, որ սիրո մեջ ես ապրում:Սիրելիիս սեր խոստովանել չեմ ցանկանա հեռակա կարգով, միջնորդի կամ թերթի միջոցով, ինձ համար կարեւոր է այդ պահին տեսնել նրա աչքերը, որովհետեւ այն դեպքում էներգետիկան կորում է: Իսկ երբ երկու աչքեր հանդիպում են, այդ ժամանակ ավելի ճարտարախոս ես դառնում եւ կարողանում ես էմոցիաներդ լիովին արտահայտել:Առաջին համբույրն էլ եմ լավ հիշում. 2004 թվականի ապրիլի 17-ին: Ես փորձում եմ այդ զգացողությունը ժամանակ առ ժամանակ վերհիշել: Գիտե՞ք ինչ ա լինում: Սարսուռ, որովայնի շրջանում անհանգստություն: Մի տեսակ բոլորին սիրում ես այդ պահին: Այդ պահին աշխարհը քոնն է, օդն էլ չի հերիքում:ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆ- Եթե կա տոն, ու դու կարող ես հաճելի դարձնել այդ օրը, ինչո՞ւ չնշել: Եղել են նաեւ դեպքեր, երբ կինս է հիշեցրել, որ մի քանի օրից տոն է:    Եթե անկեղծ խոստովանեմ, մինչեւ ամուսնանալս, երբ ճտերս չկային, կարող էի ստանդարտ պատասխաններ տալ, որ սերը կյանք է, առանց դրա հնարավոր չի ապրել: Բայց այսօր սեր ասվածն ինձ համար այն է, երբ դրսից գալիս ես տուն եւ երեխեքդ ու կինդ քեզ սպասում են, ու դու դողում ես այդ ամենի վրա, այդ ժամանակ սկսում ես հասկանալ, թե որն է իրական սերը:Ամենակարեւորն այն է, որ կարողանաք պահպանել սերը: Այն թանկ բան է, որն Աստված է քեզ տվել, իսկ դու էլ պետք է փորձես չկորցնել: Ամեն օր պետք չի ասես, որ սիրում ես, կարող ես քո արարքներով դա ապացուցել:  Առաջին համբույրն էլ այդքան էլ համբույր չէր, ավելի շատ պաչիկի էր նման: Անհասկանալի բաներ են կատարվում` ձեռքերդ դողում են, սիրտդ սկսում է արագ խփել: Լավ չեմ հիշում, քանի տարեկան էի այդ ժամանակ, երեւի մի 16-17: Մամաս ասել էր, մինչեւ պասպորտդ չստանաս… Սեր եմ ցանկանում բոլոր-բոլորիդ, թող այդ զգացմունքը գերիշխի ամենուր:   Սիրո պատմությունները գրի առավ ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ




Լրահոս