Շարունակվում է եզդիների ցեղասպանությունը. «Միդիա-Շանգալ» միավորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորումը հանդես է եկել հայտարարությամբ.

«Ապրենք հավատարիմ, հավատանք և օգնենք միմյանց

Ցավալի է հասարակության անտարբերությունը ոճրագոծության հանդեպ:
Շարունակվում է եզդիների ցեղասպանությունը…

Սխալված չեմ լինի ասեմ, որ այսօր գրեթե աննկատ է մնացել եզդի ժողովրդի ցեղասպանությունը Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ նահանգում: ԻՊ կոչեցյալ ահաբեկիչները կարծես թե օրը-օրի ուժեղանում են, աշխարհի տարբեր վայրերից դրանց շարքերը հմալրում են երիտասարդներ, աղջիկներ ու դպրոցականներ, նույնիսկ հակաիսլամական դաշինքի երկրներից:

Քարը նրանց գլուխը բայց աշխարհը պարտավոր է հասկանա, որ նրանց ոճրագործությունները ուղղված են ոչ միայն եզդի ժողովրդի դեմ այլ մեր մոլորակի և աշխարհում ստեղծված բարոյական և քաղաքական համակարգի դեմ: Որքան էլ դա կործանարար լինի մեր ժողովրդի համար միևնույն է աշխարհը պետք է «Ցավ» ապրի, որ մեր օրերում տեղի է ունենում ցեղասպանություն, ահավոր ոճրագործություն: Եվ այն տեսնել է պետք, թե չէ նրանք մոտ ապագայում ստիպված կլինեն իրենց տանը պայքարել ԻՊ չարիքի դեմ: Եվ այդ բոլորը այն պարզ պատճառով, որ դժբախտաբար ամենուր աշխարհը առաջին հերթին ոչ թե մտածում է մարդու իրավունքների, ժողովրդավարության, մարդու կյանքի իրավունքի այլ առաջին հերթին իրենց հետաքրքրում է իրենց «շահը»: Այո ցավալի է բայց ամենուր կարծես թե գերական «շահն» է դարձել:

Եզդիների ցեղասպանությունը 21-րդ դարում: Իրաքի Շանգալ եզդիաբնակ մարզում մեր ժողովուրդը ենթարկվեց ահավոր ոճրագործության ԻՊ-ի հրեշները եզդիենրի նկատմամաբ այնպիսի հանցագործություն գործեցին որը նույնիսկ հնարավոր չէր ամենազարհուրելի երազներում տեսնել: Դաժան խավարը պատել է մեր տունը, մեր բնօրրանը ամենուր մահ էր: 10 ամիս շարունակվում է ոճիրը, բայց մենք ոչ մի կերպ մեր կողքին չենք տեսնում մեր անկեղծ բարեկամին, մեզ անշահախնդիր օգնող ձեռքը: Սակայն հավատացեք անկախ Ձեր որոշումներից եզդի ժողովուրդը արդեն իրեն կարողանում է պաշտպանել ինքն է բուժում իր վերքերը: Եզդիական տարբեր զինված ջոկատները արդեն ռեալ պայքարում են ԻՊ-ի հրեշների դեմ: Ազատագրում են մեր գերիներին, մեր բնօրրանը, մեր Շանգալը որի վրա 6000 ամյա պատմություն ունեցող եզդի ժողովուրդը ապրել և արարել է միչև օրս: Այսօր երբ գերությունից տարբեր ճանապարհներով ազատում են մեր ժողովրդի զավակներին ԻՊ-ի հրեշները դիմում են ստոր քայլերի: Գերության մեջ գտնվող եզդիներին ըստ իրենց «պատժում են» ազգակիցների փախուստի համար: Ականատեսների պատմելով մի քանի խումբ եզդիների ազատագրելուց հետո ԻՊ-ի հրեշները Մոսուլ քաղաքի մոտ գտնվող ստրկության ճամբարում հավաքել են եզդիներին 12-14տարեկանից բարձր բոլոր երեխաներին և կանայց շուրջ 500-ից-600 հոգի առանձնացրել են «պատժելու համար»:

Պատմում են, որ շուրջ 100-150 հոգի արդեն սպանելեն: Մի մասին էլ տեղափոխել են Սիրիայի խորքերը: Ի սեր Աստծո խնդրում եմ միջազգային կազմակերպություններին, հզոր պետություններին պատասխանատու ձևով միջամտեք և ազատեք եզդի գերիներին թե չէ նրանց էլ ինչպես 2014թ. օգոստոս ամսին եզդիաբնակ Քոչո գյուղի բնակիչների կարող են ֆիզիկապես ոչնչացնել: Օգոստոսի կեսերին ԻՊ-ի հրեշները Քոչո գյուղի հազար յոթ հարյուր վեց բնակիչներին պարտադրեցին իսլամ ընդունեն նրանք չփոխեցին իրենց դավանանքը: 500-600 հոգու գերազանցապես երիտասարդ տղամարդկանց ֆիզիկապես ոչնչացրեցին, իսկ շուրջ հազար հոգուց ավելի կանանց և երեխաների գերության տարան, որոնց մեծ մասը մինչև օրս էլ գտնվում է ստրկության մեջ շուրջ 5-6 հազար եզդի կանանց և երեխաների հետ: 21-րդ դարում ստրկության մեջ որով հպարտանում են ԻՊ-ի հրեշները, որ 21-րդ դարում վերահաստատել են ստրկությունն ու ստրկավաճառությունը:

Աստվածավախ և Աստվածապաշտ մարդիկ ԻՊ-ի հրեշները նրանց ֆիզիկապես կոչնչացնեն եթե աշխարհը չմիջամտի:

Միթե գերհզոր պետությունները, միջազգային հանրությունը չի կարող վերջ տա այս չարիքին: Ոչ կարող են բայց չգիտեմ ինչու չեն վերացնում այդ չարիքը: Միթե «շուռ է եկել ծանր քարը» մեր երկրի վրա ինչպես ժամանակին ասել է Հայոց Մեծանուն գրող Հովհաննես Թումանյանը երբ տեսնում էր թե ինչպես Օսմանյան կայսրությունում ֆիզիկապես ոչնչացնում էին հայ ժողովրդին և մյուս այլադալվներին: Երբ Եվրոպան այդպես էլ չտեսավ, իսկ Ամերիկան «շատ» հեռու է ու դժբախտաբար այսօր էլ լիարժեք չեն տեսնում, չեն ճանանչում և չեն դատապարտում հայոց և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը: Թուրքիան աշխարհին ի պատասխան իր քաղաքակության հիմքում դնում է հայոց և մյուս ժողովուրդների ցեղասպանության ժխտողականությունը: Իսկ մենք սպասում ենք գոնե բարոյական հաղթանակին:
Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ նահանգում, մեր հոգևոր առաջնորդարանանիստում Լալիշա Նուրանիում մենք եզդիներս ոչ եկվոր ենք ոչ էլ անցվոր: Այն մեր ժողովրդի բնօրրան է այնտեղ է եզդի ժողովուրդը ապրել և արարել: Եզդիները նույնիսկ ոչ անհիմն Լալշա Նուրանին դիտում են որպես «Աստծո դրախտ»: Այնտեղ ինչ, որ մենք կորցրել ենք արյունով կպաշտպանենք մեր միասնությամբ, միակամությամբ, ուժով: Ժողովրդագրավական, տարածքային, տնտեսական, սոցիալական, կուլտուր մշակութային, քաղաքական ինչու չէ նաև Ռազմական առումով: Շանգալը, Լալշա Նուրանին եղել են եզդիներինը և կման եզդի ժողովրդի հետ առհավետ:

Աշխարհին ես խնդրում եմ ապրենք հավատարիմ, հավատանք և օգնենք միմյանց և թույլ չտանք, որ ոչ մեկին ոչնչացնեն նրա ազգային կամ կրոնական պատկանելության համար: Ի սեր Աստծո օգնեք, փրկեք այդ գերիներին:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան




Լրահոս