Գալուստ Սահակյանի հանդիպումն Անատոլի Բիբիլովի հետ կրել է բացառապես մասնավոր բնույթ։ Պաշտոնական հարց չի քննարկվել: Այս մասին Armlur.am-ի հարցին ի պատասխան նշեց ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
«Գալուստ Սահակյանի հանդիպումն Անատոլի Բիբիլովի հետ կրել է բացառապես մասնավոր բնույթ։ Պաշտոնական հարց չի քննարկվել: Երկու անձնանց միջև մասնավոր հանդիպումները որևէ առնչություն չունեն քաղաքական դիրքորոշումների հետ», – նշեց նա: