Գոհար Ենոքյանի գործը գտնվում է ԱԺ նախագահի ուշադրության կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի շուրջ ստեղծված իրավիճակը գտնվում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի անձնական ուշադրության կենտրոնում: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, թե պարտադիր չէ մասնակցել ստորագրահավաքին, որպեսզի պարզ լինի, որ մտածում ես այդ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ըստ տարածված որոշ տեղեկությունների, տեղի ունեցածը կապված է Գոհար Ենոքյանի եղբոր որդու՝ Արայիկ Ենոքյանի հետ, ով արդեն մոտ վեց ամիս է` կալանավորված է:

Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու հատկանիշով: Դեռևս ամիսներ առաջ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Գ. Ենոքյանի եղբորորդին ֆինանսական որոշ խնդիրներ է ունեցել ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարոյի) հետ, ինչն էլ, ըստ երևույթին, ավարտվել էր հակամարտությամբ:




Լրահոս