Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը չի բացառել, որ Յուրգեն Կլոպը, ով այլևս «Բորուսիա»-ի մարզիչը չի լինելու, հետագայում կարող է վերադառնալ:
«Ինչու և ո՞չ: Հնարավոր է, որ դա տեղի չի ունենա մոտ ապագայում, բայց Յուրգենը դեռ երիտասարդ մասնագետ է: Նա կարող է հետագայում էլ գլխավորել «Բորուսիան»: Չկա ոչինչ, ինչը կխոչընդոտի դրան»,- նշել է Ցորկը:
Նշենք, որ հաջորդ մրցաշրջանում «Բորուսիան» գլխավորելու է Թոմաս Տուխելը, ում եռամյա պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հուլիսի 1-ից: