«Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանն առողջական խնդիրներ ունի և այս կարգավիճակում իրեն լավ չի զգում: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Գեղամ Հակոբյանը:
Վերջինս քիչ առաջ է դուրս եկել Գ. Ենոքյանի մոտից և որոշ մանրամասներ ներկայացրեց: Փաստաբանի խոսքով` գիշերը շտապօգնություն են կանչել և Ենոքյանի մոտ նախաինսուլտային վիճակ է եղել: «73 տարեկան կինը մեկուսարանում ինչպե՞ս պետք է զգա իրեն: Շատ վատ է: Ճնշման հետ կապված ևս խնդիրներ ունի»,- ասաց պաշտպանը:
Վերջինս նաև նշեց, որ հնչեցված մեղադրանքները ոչ միայն անհիմն են, այլև ՀՔԾ-ում ապօրինի գործողություններ են կատարվում:
Հիեցնենք, որ Գոհար Ենոքյանը ձերբակալվել է սպանության նախապատրաստության մեղադրանքով: