«Այն, ինչ Դուք անում եք, ուղղակի անարգանք է Ազգային ժողովի նկատմամբ»: Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Եկամտահարկի» ու «Շահութահարկի» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Ապրիլի 30-ին ընդունվել է նախագիծը, որը երեկ երեկոյան եք ներկայացրել ԱԺ: Վերջին պահին եք բերել-մտցրել ձեր իսկ կողմից ներկայացված օրակարգ: Կա´մ հետին թվով է կառավարությունը մտցրել օրակարգ, ինչը խարդախություն է, կա´մ պրոֆեսիոնալ չեք: Ե՞րբ եք սովորելու հարգել ԱԺ-ն ու ժողովրդավարական ձևով վերաբերվել», – նշեց նա, հավելելով, որ ԱԺ մասին կառավարությունը մտածում է որպես դակիչ մարմին:
«Հո էդպես չի կարելի՝ դաս տալով, բանով: Ես զեկուցողի տեղը լինեմ, չեմ էլ պատասխանի: Էդ ի՞նչ հարց է»,- ի պատասխան նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: