Որևէ բան չի պատահել. Գալուստ Սահակյանը` իր սկանդալային հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ նիստում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց վերջինիս սկանդալային հանդիպման մասին:

«Ելնելով այդ հարցի կարևորությունից եմ ասում, վերջին օրերս իրարամերժ տեղեկություններ են շրջանառվում: Ես կցանկանայի մանրամասնություններ իմանալ: Մենք իրազեկվենք և պատրաստ ենք կազմակերպել հայ-վրացական պատգամավորների հանդիպումներ», – նշեց նա:

Ի պատասխան Գալուստ Սահակյանը նշեց. «Որևէ բան չի պատահել… Քվեարկություն»:

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակը մի քանի օր առաջ հանդիպել էր Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովին, որը սկանդալ է առաջացրել Վրաստանում:




Լրահոս