Արժանապատվությունից քիչ խոսեք. ԱԺ նախագահը` Լևոն Զուրաբյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Մինչ այդ պատգամավորները վարման կարգով ելույթներ էին ունենում և իրենց մտահոգությունը հայտնում նախագծի վերաբերյալ: Վարման կարգով խոսեց նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Այսպես գործերը չեն վարում: Կառավարությունն անարգանք է վերաբերում խորհրդարանի նկատմամբ: Սա «աֆյորահի» է նմանվում, որովհետև հինգշաբթի օրը մենք ունեինք մի նախագիծ, որից հետո ոչ մի հրապարակում չի եղել, իսկ վերջին օրով բերել են այս օրենքը` ժամանակ չտալով ուսումնասիրել դա: Ես կոչ եմ անում բոլորին` եթե արժանապատվություն ունենք պատգամավորներով, մերժենք այս օրենքի նախագիծը», – նշեց նա:

Ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց. «Արժանապատվությունից քիչ խոսեք»:




Լրահոս