Ընկերությունները շուկան բաժանել են միմյանց միջև` հաջորդաբար հաղթելով տարբեր մրցույթներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` մայիսի 6-ին, տեղի է ունեցել ՀՀ ՏՄՊՊՀ նիստ, որի ընթացքում հրապարակվեցին Երևանի քաղաքապետարանի կողմից շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթների ուսումնասիրության արդյունքները։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ միևնույն մրցույթին մասնակցել է մի քանի տնտեսվարող` տպավորություն ստեղծելով իբրև թե առկա է մրցակցություն,  սակայն այս դեպքում դարձյալ գործել են փոխադարձ պայմանավորվածությամբ: Տնտեսվարողներից մեկը հաղթել է մի մրցույթում, իսկ հաջորդում միտումնավոր պարտվել` իր տեղը զիջելով  իր հաղթած մրցույթում պարտված ընկերություններից մեկին:  Արդյունքում, մասնակից բոլոր ընկերությունները հաջորդաբար հաղթել են մրցույթներում`շուկան բաժանելով միմյանց միջև և, ըստ էության,  սահմանափակելով այլ տնտեսվարողների մուտքը շուկա։

Որպես օրինակ, նշենք, որ մի շարք շինությունների քանդման աշխատանքների իրականացման համար հայտարարված  28 մրցույթներին մասնակցել են «Երևանի Ջրշին», «Անի-Աշկա», «Բելլիս», «Լեվ» և այլ ընկերություններ: Նշված 28  մրցույթներից 9-ում «Երևանի Ջրշին» ընկերությունը եղել է միակ մասնակիցը և ճանաչվել է հաղթող:  Իսկ մնացած 19-ից  յուրաքանչյուրում «Երևանի Ջրշին» ընկերության հետ միասին մասնակցել է վերոնշյալ ընկերություններից որևէ մեկը և ճանաչվել է հաղթող, իսկ «Երևանի Ջրշին» ընկերությունը պարտվել է՝ միևնույն աշխատանքների համար ներկայացնելով շատ ավելի բարձր գնային առաջարկներ՝ իր հաղթած մրցույթների համեմատ: Նույն պատկերն արձանագրվել է նաև շենքերի տանիքների վերանորոգման մրցույթներում, որոնցում մասնակցել են «Հիմնաքարեր», «Օրբիս», «Վ. Վարդանյան», «Նիկ Դավ Գրուպ», «Դարի շունչ» և մի շարք այլ ընկերություններ, և հաջորդաբար հաղթելով այդ մրցույթներում՝ շուկան բաժանել են միմյանց միջև:

ՏՄՊՊՀ

 




Լրահոս