«Երկրորդ աշխարհամատին սովետա-գերմանական ճակատում մոտ 300 հազար հայ է զոհվել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում են բաց նամակ` ՀՀ քաղաքացի Ռաֆայէլ  Համբարձումեանից.

«1939 թ. օգոստոսի 23-ին կնքած «Չյարձակման մասին»  պայմանագրով Հիտլերը սեպտեմբարի 1-ին, Ստալինը՝ 17-ին յարձակուեցին Լեհաստանի վրայ, սկսեցին Բ աշխարհամարտը: Ողջ Եւրոպան գրաւել ձգտող սովետները զաւթեցին աւելի շատ հողեր, քան նշուած էր Ռիբենտրոպ-Մոլոտով հողաբաժանումով:Ստալինը 1939 թ. սեպտեմբերից մինչեւ 1941 թ.յունիսի 21-ը  զաւթեց աւելի քան 250 հազար քառ. կմ տարածք` մօտ 25  միլիոն բնակչութեամբ, որոնցից տասնեակ հազարաւորներին բանտարկում, աքսորում կամ գնդակահարում էր:

Հիտլերը տեսնելով, որ Ռուսաստանը գրաւոում է  նաեւ Գերմանիայի հողաբաժինը, յարձակուեց սովետի վրայ: Աշխարհամարտի1939 թ. սեպտեմբերի17-ից1941 թ. յունիսի 22-ը տեւած իր արիւնարբու նուաճումները եւ սեփական բնակչութեան բիւրաւոր մահապատիժները կոծկելու համար հողակողոպուտի անունը Հայրենական կնքած Ստալինը  բնակչութեանը կռուի էր տանում սպանելու սպառնալիքով: Յատուկ ջոկատները գնում էին կռւող զօրքի ետեւից եւ նահանջողներին տեղնուտեղը սպանում էին: Երկրորդ աշխարհամարտի սկզբից առաջ, 1937 թ. հունուարից մինչեւ 1938 թ. հոկտեմբերը, երկու տարուց էլ պակաս ժամանակում, սովետական զօրքերի` միայն բարձրագոյն հրամանատարութիւնից  բանտարկուեցմեծամասամբ գնդակահարուեց 40 հազար հրամանատար` մարաջախտմարշալից մինչեւ գնդապետ, որը կազմում էր  բարձրագոյն հրամանատարութեան 70 տոկոսը: Սովետ Միութեան բարձրագոյն հրամկազմում ընդգրկուած էին երկրի բարձրագոյն զինւորական կոչում ունեցած բոլոր  5 մարաջախտները(մարշալ) եւ զինւորական կոչումի բարձրութեամբ մարաջախտից յետոյ երկրորդը համարւող բանակի առաջին կարգի 8 հրամանատարները: 1937-1938 թթ.այդ  ընդամենը 5 մարաջախտից գնդակահարեցին երեքին, առաջին կարգի 8 հրամանատարից՝ չորսին, բանակի երկրորդ կարգի10 բարձրագոյն հրամանատարներից գնդակահարուեցին բոլոր տասը,Ռազմական գերագոյն խորհրդի 80 անդամներից՝ 75-ը  նաեւ Պաշտպանութեան նախարարի բոլոր 11 տեղակալները եւ այլն:

Բռնապետութիւնների համաշխարհային պատմութիւնը չի կարող բերել մի երկրորդ օրինակ,երբ որեւէ բռնապետութիւն իր բնակիչների եւ զինւորականութեան այս չափերի սպանդ եւ նախճիր իրականացրած լինէր: Բացարձակ կեղծիք է նաեւ ռուս պատմագիտութեան այն պնդումը, թէ իբր Գերմանիային հիմնականում յաղթել է  ռուս կայսրութիւնը: Եղելութիւնը սա՛ է. 1942 թ. վերջերից սկսած,  գերմանա-սովետ ճակատում  սովետ զինուորներով Գերմանիային յաղթեցին Մեծ Բրիտանիան  ու յատկապէս ԱՄՆը:  Սովետ Միութիւնը մատակարարում էր մահապարտ զինուոր, իսկ արեւմուտքը, ԱՄՆ գլխաւորութեամբ, ռազմական սարքեր,  զինամթերք, կերակուր, հագուստ եւ այլն: ԱՄՆ-ը Սովետ Միութեանը տուեց  11 միլիարդ դոլլար (այսօր՝140 միլիարդ)արժողութեամբ17 ու կէս միլիոն տոննա զինք, զինամթերք, պայթուցիկ, գերարդիական 427 284 բեռնատար, 8218 զէնիթայիւն եւ 5815 հակատանկային թնդանօթ, 2660  բեռնանաւ 595 նաւ, 105 սուզանաւ, 9681 ռմբակոծիչ օդանաւ,13 303 զրահամեքենա,11 հազար 155 երկաթուղային վագոն, երեք միլիոն 820 906 տոն զանազան մթերք՝ իւղ, երշիկեղէն, շոկոլադ եւ այլն, եւ այլն եւ այլն: Суворов В., Последняя Республика, Москва,  2005 г., с.107-110:  

Բացարձակ սուտ է  նաեւ աւելի քան 70 տարի անընդհատ թմբկահարւող այն պնդումը, թէ 1941 թ. յունիսի 22-ին սկսուած գերմանա-սովետ պատերազմին Սովետ Միութիւնն իբր թէ պատրաստ չէր,  թոյլ էր, եւ թէ իբր Գերմանիան ունէր զինուժի եւ սպառազինութեան վիթխարի առաւելութիւն: Իրողութիւնը ճիշտ հակառակն է: Սովետ զօրքերի թիւը 1937թ. մէկ միլիոն 100 հազարից 1941 թ. յունիսի վերջին հասաւ աւելի քան 11 միլիոնի՝1941-1944 թթ. զինւորների քանակով  Գերմանիային գերազանցելով մօտ չորս անգամ:1941 թ. յունիսի 22-ին սովետները տանկերի թւով Գերմանիային գերազանցում էին 7 անգամ(պատերազմի սկզբին սովետների 24 հազար հրասայլ-տանկի դիմաց, որը գերազանցում էր ամբողջ աշխարհում եղած տանկերի քանակը,Բեռլինը ունէր 3300 տանկ), իսկ ռմբակոծիչ օդանաւների քանակով՝ չորս անգամ (10 հազար օդանաւի դիմաց գերմանացիները ունէին 2500 օդանաւ): Այսուամենայնիւ,սովետները 1941 թ. յունիսի 22-ից մինչեւ 1942 թ. մայիս ամիսը կրեցին պատերազմների համաշխարհային պատմութեան ամենաահարկու եւ աղէտալի պարտութիւնները: Պատմաբանները դիւանական փաստաթղթերով ապացուցել են, որ պատերազմի առաջին երկու շաբաթներին գերմանացիները ոչնչացրեցին սովետների 4000 տանկ:

Բանակից փախածներից գերման  բանակին էին միացել առնուազն 40 հազարը, գերի էին ընկել 63 գեներալ ,նաեւ տասնեակ օդաչուներ՝ իրենց կործանիչներով: Միայն պատերազմի առաջին վեց ամիսներին գերմանացիները գերեցին եւ ջարդեցին սովետական ութ ու կէս միլիոն զինուոր եւ սպայ, որոնցից  56-ից 62 տոկոսը կազմում էին ճակատից փախածներն ու գերիները, երկու միլիոն 100 հազարը(ամբողջ կորուստների 25 տոկոսը)՝ սպանուածները եւ վիրաւորները, իսկ գերիները՝ երեք միլիոն ութ հարիւր հազար զինուոր եւ սպա(ամբողջ կորուստների 45 տոկոսը), որից երկու միլիոն 343 հազարը՝ բանակից փախածներ: Միայն Կիեւի շրջափակման ընթացքում Ռուսաստանը տուեց 664 հազար գերի: Գերմանիան աննախադէպ շրջափակումով  գլխովին ջախջախեց սովետների զօրքը: Իսկ Գերմանիան Բ  աշխարհամարտին իր անվերապահ անձնատւութիւնը ԱՄՆ  ու Եւրոպայի լիազօրների առաջ ստորագրեց 1945 թ.մայիսի 8-ին: Գերմանացի գիտնական Եոհախիմ  Հոֆմանը իր ու եւրոպացի այլ գիտնականների հաշւումների վրայ հիմնուած գրում է, որ սովետական բանակը Արեւելեան Եւրոպան եւ Գերմանիան գրաւելուց յետոյ  բարձրագոյն հրամանատարութեան(մարաջախտ Ժուկով, տասնեակ գեներալներ եւ բազմաթիւ սպաներ) հրահանգներով ու մասնակցութեամբ1944 թ.ձմռանը եւ 1945թ. գարնանը սովետական համակեդրոնացման ճամբարներում  ու  նաեւ Լեհաստանի, Արեւմտեան Ուկրաինայի, Բելառուսիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լատվիայի, Հարաւսլաւիայի, Հունգարիայի, Բուլղարիայի գրաւեալ տարածքներում  հաշուեյարդարներ են իրականացուել 660 000  բնակչի հանդէպ՝ տղամարդ, կին ու երեխայ:

Ռուս զինւորները եւ սպաները Գերմանիայի քաղաքներից մէկում հինգ երեխաների սպանել էին նրանց լեզուները մեխելով սեղանին, իսկ 1945 թ. յունուարին ողջ-ողջ վառել էին 30-ի չափ մարդուտանջամահ արել առնուազն 1264-ին: 1945 թ.  յունուարի 20-ին նրանք տանկերի տակ լխճելով,  կոտորել են նաեւ մի քանի հարիւր «գերմանացիներին ծախուած ռուս դաւաճանների»՝  իրենց երեխաների ու մայրերի հետ միասին: Նշածս հեղինակները նշում են, որ ռուս զինուորները զոհերին տանջամահ են արել նրանց աչքերը փորելով, կանանց ու երեխաների լեզուները կտրատելով, շատերին դռներին մեխելով եւ այլն, որոնք իրենց դաժանութեամբ բազմակի հրէշաւոր են եղել, քան մոնղոլ-թաթարների կատարած տանջամահերը:

Ռուս-գերմանական ճակատ քշուած հայերի ստոյգ քանակը եւ զոհուածների թիւը ճշգրտուած չեն: Ընդունուած են հետեւեալ թուերը: 1941թ. Խորհրդային Միութիւնում բնակւող երկու միլիոն 152 860 հազար հայերից  ռազմաճակատներում 1941-1945թթ.  կռւում էին  աւելի քան 500 հազարը, որոնցից 300 հազարը՝ Հայաստանից, 200 հազարից աւելին՝ Այսրկովկասից: Կաայսրութեան միւս վայրերից զօրակոչուած հայերի ընդհանուր քանակի մասին տեղեկութիւններ չը կան: Կէս միլիոնից աւելի զինակոչուածներից, ըստ պաշտօնական տուեալների, զոհուել են մօտ 300 հազարը: Ինչպէս հայերին, այնպէս էլ կայսրութեան միւս բոլոր ազգերին պատերազմի դաշտ է քշել 1917թ. հոկտեմբերին կայսրութիւնը զաւթելուց յետոյ իր բնակչութեանը անընդհատ ոչնչացրած ոճրախումբը: Բոլշեւիկ կայսրութիւնը իր բռնիշխանութիւնը  պահպանելու համար1941-1945 թթ. ճակատամարտերում մահուան դատապարտեց 27 միլիոն սեփական քաղաքացու, գրեթէ նոյնքան էլ՝ ո՛չ թէ պատերազմի դաշտում,այլ  երկրի եւ բանակի ներսում…Եթէ պատերազմում սպանուած այդ առնուազն 27 միլիոնին գումարենք 1918-1955թթ.  կայսրութիւնում «ոչ իրենց բնական մահով» զոհուած 87 միլիոնին(Платонов О., Русский труд, М. 1991 г., էջ 253, 261 ), ապա բոլշեւիկները իրենց դիւապետութիւնը պահպանելու համար 37 տարում  կոտորել են աւելի քան 114 միլիոն , այսինքն՝ տարեկան կոտորել են երեք միլիոնից աւելի սեփական քաղաքացու: Սովետահայ պատմագիտութիւնը 1941-1991 թթ. ռուս-գերմանական այդ պատերազմը անուանում էր հայրենական,որը մեր գերուած եւ պետականազուրկ ժողովրդի համար այդ տարիներին հասկանալի էր: Բայց մեր երկիրն ու ազգը  բռնակալած եւ մեր ժողովրդի աւելի քան 300 հազար զաւակներին կոտորած կայսրութան այդ զաւթիչ պատերազմը հայրենական է համարում անկախ կոչուած ՀՀ այսօրուայ ղեկավարութիւնը, հայ պատմաբանը, գիտնականը եւ հայոց արդի պատմագիտութիւնը: Ընդ որում՝ Կովկասի միակ պետութիւնը, որ սովետի սանձազերծած այդ  աշխարհակալութիւնը հայրենական է համարում, ՀՀ-ն է… Սրան աւելի մեղմ գնահատական հնարաւոր չէ տալ, քան ողբալի ստրկամտութիւն եւ ազգային արժանապատւութեան ապականում…

մայիսի, 2015 թ.                            Ռաֆայէլ  Համբարձումեան»:




Լրահոս