ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների տանկը 2 մարդ է սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Օրեգոն նահանգում հրաձգարանում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների տանկ է պայթել: Ինչպես փոխանցում է NBC հեռուստաալիքը՝ արդյունքում 2 մարդ է զոհվել:

Տեղական իրավապահ մարմինների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Դետուշ շրջանում, որը գտնվում է նահանգի կենտրոնական հատվածում: Երկու մարդ ծանր վնասվածքներ են ստացել, և չնայած բժիշկների ջանքերին, մահացել են:

Դեպքի մանրամասները պարզվում են:

Ինչպես հայտնում է հեռուստաալիքը՝ պոլիգոնը պատկանում է հրազենային տեղական ասոցիացիային:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս