Փակվել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գրասենյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր փակվել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գրասենյակը: Ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, ռադիոկայանի փակման պատճառ է դարձել վարձակալության ժամկետի ավարտը:

10 տարի շարունակ Բաքվի Caspian Plaza բիզնես կենտրոնում տեղակայված ռադիոկայանին պատկանող գույքի մի մասը՝ համակարգիչներ, փաստաթղթեր, կատարված խուզարկությունից հետո, առգրավվել են ոստիկանության կողմից, իսկ մյուս մասը դատախազության քննիչի թույլտվությամբ աշխատակիցները կարողացել են վերցնել իրենց հետ:




Լրահոս