Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազատություն ռադիոկայանի արձագանքը ArmLur.am-ի աշխատակցի և Ալեն Սիմոնյանի ավտոշարասյան միջև կատարվածին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատություն ռադիոկայանն անդրադարձել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին առնչվող հերթական միջադեպին, որի մասին գրել էր ArmLur.am-ը։

««Ժողովուրդ» օրաթերթը մի տեսանյութ է հրապարակել, որտեղ երեկ կեսօրին մոտ Կենտրոնից Նոր Նորք տանող խցանված ճանապարհին Ալեն Սիմոնյանին սպասարկող ավելի քան 200 հազար դոլարանոց BMW-ն ու պետական պահպանության ծառայության Toyota-ն շարունակ հորդորում են աջ քաշել ու զիջել ճանապարհը, այնինչ վարորդը, գործնականում, այդպիսի հնարավորություն չունի:

Քիչ անց մեքենաները Հերացու փողոցից Մյասնիկյան տանող թունելում են ու չնայած այնտեղ երթևեկելի մեկ գոտի կա, Սիմոնյանի ավտոշարասյունը, ըստ «ժողովրդի», շարունակում է ճանապարհ պահանջել, ազդանշանները չեն դադարում նաև թունելից դուրս գալուց հետո, սակայն աջ քաշել հնարավոր չէ, քանի որ հոծ գիծ է, ճանապարհային երթևեկության կանոններով նման գործողություն անել չի կարելի:

Երբ արդեն հնարավոր էր, վարորդը աջ է քաշում, իսկ հետևից շարունակ ազդանշան տվող պետական պահպանության ծառայության Toyota-ի վարորդը ճանապարհը շարունակելու փոխարեն ուղիղ վարում է վարորդի մեքենայի վրա՝ ինչպես ասում են՝ «դիմացը կտրում է», մի անզգույշ գործողություն և միջադեպը կարող էր ողբերգության վերածվել:

Ալեն Սիմոնյանի արձագանքը չուշացավ. առավոտյան հրապարակած տեսանյութով նա ոչ միայն չընդունեց, որ իրեն սպասարկող ավտոշարասյունը վտանգավոր գործողությունների է դիմել, այլև մեղադրանքի սլաքները հենց վարորդի կողմը թեքեց՝ պնդելով, թե նա անկանոն էր վարում ու փորձում սահմանափակել իրեն սպասարկող մեքենաների ընթացքը»․

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում




Լրահոս