Այսօր Կարո Կարապետյանն ու Գոհար Ենոքյանը կառերեսվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի հավաստի տեղեկություններով, այսօր Գոհար Ենոքյանի և Կարո Կարապետյանի միջև առերեսում տեղի կունենա: Ըստ նույն աղբյուրների հաղորդման` առերեսումը նախանշված է անցկացնել ժամը 16.00-ին: Նշենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն, երեկ առերեսում է եղել Գոհար Ենոքյանի և քրեական գործով անցնող վկաների միջև: Հավանաբար, վկաները Գոհար Ենոքյանի եղբոր խնամիներն են: Վերջիններս, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ցուցմունք էին տվել ընդդեմ Գ. Ենոքյանի, ինչի հիման վրա էլ նա ձերբակալվել է:

Ճշտելու համար Armlur.am-ի տեղեկությունները` փորձեցինք կապ հաստատել ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանի հետ: Վերջինս, սակայն, չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Նշենք, որ այսօր երեկոյան լրանում է նախկին պատգամավոր, մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվող Գոհար Ենոքյանի ձերբակալման 72 ժամը:

Հիշեցնենք, որ նախօրեին ձերբակալվել է «Գարուն» ԲԲԸ ընկերության գործադիր տնօրեն, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը: Նա կասկածվում է ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի մահափորձը նախապատրաստելու մեջ:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ Գոհար Ենոքյան-Կարո Կարապետյան «հակամարտությունը» սկսվել է այն ժամանակ, երբ Գ. Ենոքյանը հրաժարվել է մարել Կ. Կարապետյանին ունեցած միլիոնների պարտքերը:




Լրահոս