
«Ես նրա վերաբերյալ դրական տպավորություն ունեմ»: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի ձերբակալմանը, ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Պատգամավորներն ասում են, որ նա վատառողջ է, փորձել ենք ինչ-որ ձևով մեկնաբանություն ստանալ` հիվանդության պատճառով խափանման միջոցը փոխելու համար: Այստեղ արդեն ԱԺ պատգամավորների միջամտության խնդիր չկա, որովհետև քննչական գործողություններ են ընթանում: Իսկ մամուլից ես կարդում եմ այդ գործի վերաբերյալ ասեկոսեներ: Ես անընդհատ հետաքրքրվում եմ գործի ընթացքով », – նշեց նա:
Հիշեցնենք, որ նախօրեին ձերբակալվել է «Գարուն» ԲԲԸ ընկերության գործադիր տնօրեն, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը: Նա կասկածվում է ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի մահափորձը նախապատրաստելու մեջ: