ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ ՀՀԿ-ԲՀԿ մի փոքր կոշտ սիրախաղը իրականում, Գեղամյանի խոսքերով ասած, Սարգսյան- Քոչարյան հանցավոր զույգի փոխադարձ «սեթեւեթանքներն» են, հայտնի է վաղուց: Միայն մի բան է անհասկանալի մնում. ի՞նչ է արել Սարգսյանը, որ Քոչարյանին դուր չի եկել: ՀՀԿ-ին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Ռոբերտ Քոչարյանը, որ սկզբում խոսվում էր, թե ՀՀ վարչապետի պաշտոն է ուզում իր հանցակից ընկերոջից, այս անգամ էլ կանգ է առել ԱԺ նախագահի պաշտոնի վրա: Նա ցանկանում է գոնե հայրենի օրենսդիր մարմնում ներկայացված լինել: Ու հենց դրա համար է, որ ԲՀԿ-ն առայժմ զլանում է ստորագրել «ղազագիրը»` կոալիցիոն նոր հուշագրի տեսքով: Իսկ որ ԲՀԿ-ն ու նրա ղեկավարը լավ գիտեն, թե ինչ է սպասվում իրենց, դա հաստատ է, քանի որ ԲՀԿ-ի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Ծառուկյանն իր թիմին ասել է, թե պետք է երկրորդ տեղի համար կռիվ տանք: Երեկ մեզ չհաջողվեց այս լուրերի կապակցությամբ մեկնաբանություններ ստանալ ո՛չ Քոչարյանի, ո՛չ Ծառուկանի, ո՛չ էլ Սարգսյանի մամլո խոսնակներից:




Լրահոս