«Հարցերս լուծեմ` նորից կդառնամ առաջվա Ենոքյան Գոհարը» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամեր առաջ ազատ արձակված Գոհար Ենոքյանի ինքնազգողությունը լավացել է: Armlur.am-ի հետ զրույցում նախկին պատգամավորը նշեց, որ իր հետ կատարվածն անարդար և անտեղի իրադարձություն է. «Ոչինչ, լավ եմ, դիմանում եմ: Իհարկե, ծանր է, որ էսպիսի շառի մեջ եմ ընկել, բայց քանի որ արդար եմ, ամեն վայրկյան էլ ինձ ասում էին դու արդար ես, պայքարի, քո առողջությունը պահպանի: Էս ամեն ինչն անցնի, հարցերս լուծեմ, նորից կդառնամ առաջվա Ենոքյան Գոհարը»,- ասաց մեր զրուցակիցը` հրաժարվելով գործի այլ հանգամանքների մասին խոսել:

Հիշեցնենք, որ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, «Գարուն» ԲԲԸ գործադիր տնօրեն, 73-ամյա Գոհար Ենոքյանը կասկածվում է իր նախկին կուսակցի` ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ: Նա մայիսի 4-ին ձերբակալվել էր, իսկ այսօր նրա նկատմամբ գլխավոր դատախազի որոշմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրությամբ երկրից չհեռանալը:

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ շրջանառվող լուրերի համաձայն, Գոհար Ենոքյանի և Կարո Կարապետյանի միջև «հակամարտություն» էր սկսվել պարտք ու պահանջի պատճառով: Կարո Կարապետյանը պարտքով 8,5 միլիոն դրամ էր տվել Գոհար Ենոքյանի եղբոր դստեր ամուսնուն, ովքեր հրաժարվել են վերադարձնել պարտքը: Այս հանգամանքն էլ պատճառ է դարձել լարված հարաբերությունների առաջացման համար:

Տեսանյութը` 1in.am-ի




Լրահոս