Մենք Շիրակի մարզից բազմաթիվ ահազանգեր ենք ստացել «խոպանչիների» օրենքի մասին, քանի որ, ինչպես գիտեք, Շիրակի մարզը գործազրկության տեսակետից առաջին մարզն է և դա լավ օրից չէ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամնանակ ասաց ՕԵԿ խմբակցության գյումրեցի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«Այստեղ հարց է առաջանում, ում էր պետք այս նախագիծը: Գիտեք` չբավարարվեցինք: Ինչո՞ւ այսպիսի ռեժիմով նման օրենք ընդունվեց: Ո՞վ է այդ վերահսկողությունն իրականացնելու: Կառավարությունը փոխանակ ձեռնամուխ լինի արտագնա աշխատողներին օրենքով պահպանի, կատարվում է մի պրոցես, որ մարդիկ ցայտնոտի մեջ են հայտնվել: Սա էր պատճառը, որ մենք դեմ քվերակեցինք»,- ասաց պատգամավորը: