ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ուղերձը Երկրապահի օրվա առթիվ.
«Սիրելի երկրապահներ,
Արցախի ազատամարտի հարգելի մասնակիցներ,
Զոհված ազատամարտիկների սիրելի ծնողներ և զավակներ,
Շնորհավորում եմ Ձեզ Երկրապահի օրվա կապակցությամբ:
Անգնահատելի է այն մեծ ներդրումը, որ դուք ունեցել եք հայրենի հողի պաշտպանության, Արցախիազատամարտի ընթացքում հաղթանակի կերտման գործում, որը մեզ հպարտության զգացում է պարգևում:
Ազգային բանակի կայացման գործում մեծ նվիրաբերում և մասնակցություն ունենալուց հետո էլերկրապահները չեն դադարում իրենց հայրենանվեր գործունեությունը՝ սկսած մատաղ սերնդիդաստիարակության գործից, ավարտված ազատամարտիկների սոցիալական և հոգևոր խնդիրների լուծմամբ:Դուք ձեր գործունեությամբ և անձնական օրինակով երկրապահը դարձրել եք մեծագույն արժեք, առանց որիանհնար է պատկերացնել մեր նորանկախ երկիրն ու նրա ձեռքբերումները»: