Ֆուտբոլի արքա Պելեն դուրս է գրվել հիվանդանոցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի արքա Պելեն շագանակագեղձի վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից: Հինգշաբթի օրը Պելեն ընդունվել է Սան Պաուլոյի Ալբերտ Էյնշտեյնի անվան հիվանդանոց` շագանակագեղձի վիրահատության համար: Վիրահատական միջամտությունը անհրաժեշտություն էր 74-ամյա բրազիլացու համար, քանի որ մեծացել էր միզուղիներում վարակիչ հիվանդությունների ռիսկը:

Նշենք, որ նախորդ տարվա նոյեմբերին հայտնի ֆուտբոլիստը ևս մեկ վիրահատության էր ենթարկվել` երիկամներից քարերի հեռացման, իսկ դեկտեմբերին` հեմոդիալեզի կուրսի:

 

 

 




Լրահոս