ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանի պաշտոնյաների մեջ ամենախոշոր գործարար համարվող ՀՀ պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանը վերջերս Հարկային ծառայության տարածքային 5 պետերի «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներ է նվիրել` որպես խրախուսանք: Թե ո՞ր արժանիքների եւ ի՞նչ միջոցների հաշվին է նա «պարգեւատրել» պետերին, փորձեցինք պարզել հենց Պետեկամուտների կոմիտեից: Կառույցի լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»-ի հարցին այսպիսի պատասխան տվեցին. «Անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ այդ ավտոմեքենաները 5-ը չեն` այլ ավելի շատ են, եւ դրանցից որեւէ մեկը որեւէ աշխատակցի չի նվիրվել, քանի որ խոսքը ծառայողական օգտագործման մեքենաների մասին է»: Իսկ թե իրականում քանի մեքենայի մասին է խոսքը, ՊԵԿ լրատվականը չի մանրամասնել` չնշելով նաեւ, թե ինչքան գումար է, թեկուզ պետության միջոցներից, հատկացվել առանց այդ էլ տզրուկի նման ՀՀ քաղաքացիների «ջանին» կպած հարկայինի պետերին նոր մեքենաներով ապահովելու համար:




Լրահոս