«Նաիրիտ»-ի գույքը գրավից կհանվի, իսկ աշխատավարձի ամբողջական մարումը կլինի մինչև տարեվերջ.Երվանդ Զախարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց 2014 թվականին կատարված աշխատանքները: Նախարարը անդրադարձ կատարեց վերջին ժամանակներում ամենաքննարկվող և ցավոտ հարցերից մեկին` «Նաիրիտ»-ի հարցին:

Զախարյանի խոսքով` առաջիկա 1-2 օրերի ընթացքում «Նաիրիտ»-ի գույքի գրավի հարցը կլուծվի և այն գրավից կհանվի: Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ, հավանաբար, աշխատող և չաշխատող նաիրիտցիների աշխատավարձերի պարտքը կմարվի: Նշենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի պարքտը կազմում է 5,7 մլրդ դրամ:

Իսկ նորանշանակ փոխտնօրենի և շրջանառվող լուրերի համաձայն` նրա բարձր աշխատավարձի մասով, Զախարյանը նշեց` այսօր «Նաիրիտ»-ում բարձր վարձատրվող աշխատող չկա: Իսկ փոխտնօրենը նշանակվել է գործարանի տնօրինության որոշմամբ: Ե. Զախարյանն ընդգծեց` «Նաիրիտ»-ի վերագործարկման համար անհրաժեշտ է 250-350 մլն դոլար, սակայն դրա հետ մեկտեղ վերջնական համոզվածություն չկա` արտադրանքը կլինի՞ մրցունակ, թե՞ ոչ:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս